«ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշմանը»․ Լուկաշևիչ
![]() Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին РБК-ին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մանրամասնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը։ «Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար», - ասել է դիվանագետը։ Օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին։ Նրա խոսքով՝ այս մեխանիզմը վաղուց արդեն գործնականում հանված է խաղաղության գործընթացից։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
