«Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա»․ Ֆիդան
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը, տարածաշրջանի համար շատ դրական պատկեր են ստեղծել։ Այս մասին տեղական TGRT Haber հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ։ Նախարարը, նշելով, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ընդգծել է այս հարցում Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը։ «Ներկայումս Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ կլինի և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին», - նշել է Ֆիդանը։ Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս հարցում։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
