Արգենտինայի նախագահի վրա քարոզարշավի ժամանակ քարեր են նետել
![]() Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին շտապ ընդհատել Լոմաս դե Սամորա քաղաքում ընթացող իր քարոզարշավն այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր և շշեր են նետել նրա ավտոշարասյան վրա։ Մայլին բաց տանիքով մեքենայով ողջունել է քաղաքի բնակիչներին։ Այդ պահին նրա կողմնակիցների, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, որոնց ընթացքում նախագահի մեքենայի վրա քարեր և այլ առարկաներ են նետվել։ Անվտանգության ծառայությունը որոշել է շտապ տարհանել նրան դեպքի վայրից։ Նախագահի մամուլի խոսնակ Մանուել Ադորնիի խոսքով՝ միջադեպի արդյունում ոչ ոք չի տուժել։ Անկարգությունների համար նա մեղադրել է նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմնակիցներին։ Քարոզարշավն անց էր կացվում Բուենոս Այրեսի նահանգի օրենսդիր ժողովի ընտրությունների համար, որը նախատեսված է սեպտեմբերի 7-ին։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
