«Իլհամ, դու մեծ առաջնորդ ես». Ալիևը հրապարակել է Թրամփի ուղարկած մակագրությունը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լուսանկարներ է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» գրությամբ և իր ստորագրությամբ։ Այս մասին Ալիևն է հայտնել X սոցիալական ցանցի իր էջում: Ամերիկացի առաջնորդի ուղարկած լուսանկարներում Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ձեռք ձեռքի տված են՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նախաստորագրելուց հետո։ «Ես բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին, և դրա համար կրկին խոր երախտագիտություն եմ հայտնում նրան»,- գրել է Ալիևը։ Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախաստորագրել են Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը։
|

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
