Ֆոն դեր Լեյենը կարող է դառնալ Գերմանիայի առաջին կին նախագահը
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննարկում է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը 2027 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը, հաղորդում է Der Spiegel ամսագիրը։ Der Spiegel-ի տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցը վերջերս սկսել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը դիտարկել այդ պաշտոնի համար։ «Մի քանի գործոններ այս գաղափարը գրավիչ են դարձնում, օրինակ, հենց ֆոն դեր Լեյենի համար. նա արդեն ապացուցել է իրեն Բրյուսելում՝ շնորհիվ «Կանաչ գործարքի» և Ուկրաինային տրամադրված օգնության, և նրա հրաժարականը պաշտոնի իջեցում չի լինի։ Եվ նա կրկին կլինի իր տեսակի մեջ առաջինը՝ պաշտպանության առաջին նախարարը, Եվրոհանձնաժողովի առաջին նախագահը և առաջին դաշնային նախագահը», - ասվում է տեքստում։ Հաջորդ նախագահական ընտրությունները Գերմանիայում կանցկացվեն 2027 թվականին: Այս պաշտոնի թեկնածուներին առաջադրում են կուսակցություններն ու քաղաքական միավորումները, ապա ընտրում Դաշնային ժողովը՝ Բունդեսթագի անդամներից և դաշնային նահանգների պատվիրակներից կազմված հատուկ մարմին: Այսպիսով, պետության ղեկավարը չի ընտրվում անմիջապես ժողովրդի կողմից, այլ հատուկ մարմնի կողմից: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
