«12-օրյա պատերազմում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության որևէ ապացույց չունենք»․ Լարիջանի
433
Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 12:24
![]() «Մինչ օրս մենք որևէ ապացույց չենք ունեցել, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմում Ադրբեջանը համագործակցել է Իսրայելի հետ»,- Azad İran Telegram ալիքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «Որոշ մարդիկ տարբեր հայտարարություններ են անում, բայց նրանք, ովքեր դա պնդում են, պետք է մեզ տրամադրեն ճշգրիտ ապացույցներ և տվյալներ։ Մենք դեռևս նման տվյալներ չունենք։ Ադրբեջանի կառավարությունն ինքն է բացահայտ հայտարարում, որ դա տեղի չի ունեցել, և մենք դեռևս որևէ ապացույց չունենք, որը կարող է ներկայացվել։ Պետք է ընդգծել, որ Ադրբեջանը մուսուլմանական հարևան երկիր է և շատ մոտ է մեզ մշակութային կապերով, այն մեր բարեկամն է», - ասել է Լարիջանին։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
