Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Պուտինն ու Զելենսկին կարող են համաձայնության հասնել»․ Վենս

446
Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ., 09:24
«Պուտինն ու Զելենսկին կարող են համաձայնության հասնել»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, նրանք կարող են համաձայնության հասնել տարածքային և անվտանգության հարցերի շուրջ։ «Երբեմն դեմ առ դեմ նստած առաջնորդները կարող են դուրս գալ փակուղուց, որը իրենց թիմերը միշտ չէ, որ կարողանում են հաղթահարել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա։ «Ես մի քանի անգամ հեռախոսով խոսել եմ Պուտինի հետ։ Նա շատ խոհեմ է, զգույշ։ Նա այն մարդն է, ով հոգ է տանում Ռուսաստանի շահերի մասին»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։