Ռուսաստանը «Սմերչ»-ով հարվածել է Կոնստանտինովկայի բնակելի շենքին և շուկային. կան զոհեր
![]() Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկան, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել չորսը։ Այս մասին հայտնել են Դոնեցկի մարզային դատախազությունը և Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Հետաքննության տվյալներով՝ ռուս զինվորականները քաղաքը հարվածելու համար օգտագործել են «Սմերչ» ՀԿՌՀ-ներ։ Արկերը հարվածել են բնակելի թաղամասին և տեղական շուկային։ Հարձակման զոհ են դարձել երկու կին՝ 40 և 69 տարեկան, և 32-ամյա տղամարդ։ Չորս քաղաքացիական անձ ականի պայթյունային վնասվածքներով և բեկորային վերքերով, տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Հրետակոծության հետևանքով վնասվել են մասնավոր և բնակելի շենքեր, մեքենաներ, առևտրի օբյեկտներ և էլեկտրահաղորդման գիծ։ Դոնեցկի ղեկավարը կոչ է արել շրջանի բնակչությանը անհապաղ տարհանվել՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից շարունակվող հարվածների պատճառով։ |

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
10314:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
18109:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
184Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
287Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
407Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
296Երեկ, 17:42
