Պակիստանում ջրհեղեղների հետևանքով 358 մարդ է զոհվել
![]() Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Պախտունխվայի նահանգի առնվազն 358 բնակիչ է զոհվել վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը: Հաղորդվում է, որ ջրհեղեղը լիովին ավերել է 349 բնակելի շենք, մոտ 450 շենք վնասվել է: Շատ շրջաններում ավերվել է տրանսպորտային ենթակառուցվածքը, վնասվել են կայաններ, ինչի պատճառով առաջացրել են բջջային կապի խափանումներ: Իշխանություններն ստեղծել են 456 ժամանակավոր ճամբար աղետի գոտուց տարհանված բնակիչների համար: Խայբեր Պախտունխվայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, փրկարարական գործողություններին մասնակցում են 6000 զինվորական և կամավոր: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը: |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
