Թրամփն ընդհատել է Զելենսկիի և ԵՄ առաջնորդների հետ հանդիպումը՝ Պուտինին զանգահարելու համար
526
Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 01:13
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է եվրոպական առաջնորդների հետ բանակցությունները՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Bild-ի լրագրող Պաուլ Ռոնցայմերը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպումը կվերսկսվի Ռուսաստանի նախագահի հետ զրույցից հետո։ Օգոստոսի 18-ին Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փակ հանդիպումը տևել է ոչ ավելի, քան մեկ ժամ։ Դրանից հետո քաղաքական գործիչները շարունակել են քննարկել ուկրաինական կարգավորման հարցերը Եվրոմիության (ԵՄ) ղեկավարների հետ միասին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
