Հայտնի է Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստի օրը
![]() «Դատալեքս» համակարգում առկա տեղեկությունների համաձայն Երևանի ընդհանուր իրավասությանք քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Բագրատ արքեպիոկսպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 16։00-ին։ Դատալեքսում հրապարակված մեղադրական համառոտ եզրակացության մեջ մասնավորապես ասված է. «Վազգեն Պետրոսի Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։ |

ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը
4620:00
«Դադարեցնել պատերազմը». Թրամփի կոչը Պուտինին
7319:42
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
5618:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
8418:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
12518:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
9218:18
