«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
![]() Միացյալ Թագավորությունը և եվրոպական երկրները Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի տակ չեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ եվրոպացի դաշնակիցների մտահոգությունները լայնածավալ սրման և հակամարտության՝ Ուկրաինայի սահմաններից դուրս տարածման վերաբերյալ չափազանցված են։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և եվրոպական երկրների միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա։ Հարցին, թե արդյոք նա շարունակում է վստահ լինել Ուկրաինայի՝ բոլոր կորցրած տարածքները վերադարձնելու կարողության հարցում, Սպիտակ տան ղեկավարը խուսափել է ուղիղ պատասխանից։ Դրա փոխարեն նա ընդգծել է, որ կողմերը, ի վերջո, համաձայնության կգան, բայց հրաժարվել է բացահայտել ապագա համաձայնագրի մանրամասները կամ հնարավոր պայմանները։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
