F-16 է կործանվել Գերմանիայի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում
808
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ., 21:19
![]() Ռազմական ինքնաթիռ է կործանվել Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայի մոտակայքում, հաղորդում է NTV-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Տեղեկացված աղբյուրների համաձայն, ինքնաթիռը F-16 կործանիչ է եղել։ Վթարը տեղի է ունեցել կեսօրին Այֆել շրջանում։ Բազայում սկսվել է լայնածավալ արտակարգ իրավիճակների արձագանքման գործողություն։ Միջադեպի մանրամասները պարզվում են։ Դեռևս ինքնաթիռի տեսակի պաշտոնական հաստատում կամ զոհերի մասին տեղեկատվություն չկա։ Շպանգդալեմ ավիաբազան գտնվում է Գերմանիայի արևմուտքում գտնվող Ռեյնլանդ-Պֆալց նահանգում։ Այն Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնական բազաներից մեկն է։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
