Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ.

Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե

126
Այսօր, 00:01
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Նյու Յորքում ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 40 րոպե տևողությամբ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է էներգետիկ զինադադարի Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան նույնպես դադարեցնի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։

Ավելին, Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Patriot հրթիռների արտադրության մեկնարկն Ուկրաինայում կարող է տևել «մոտ մեկից մինչև մեկուկես տարի»։ Նա հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել մինչև ձմեռ։

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ կքննարկի Patriot հրթիռների մատակարարումն Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները ցանկանում են ավարտել պատերազմը։

«Ես լավ հարաբերություններ ունեմ Զելենսկու հետ։ Մենք միասին աշխատում ենք պատերազմն ավարտելու լուծում գտնելու ուղղությամբ։ Ռուսաստանին հարվածներն ազդել են դիզելային վառելիքի գների վրա. սա լուրջ խնդիր է Ռուսաստանի համար։ Մենք կքննարկենք սա։

Ուկրաինացիները շատ լավ մարտիկներ են։ Նրանք իսկապես շատ բան ունեն հպարտանալու։ Նրանք շատ ընդունակ մարդիկ են՝ շատ ուժեղ ղեկավարությամբ»,- ասել է Թրամփը։