9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը` դառնալով Սուրբ լեռը նվաճած ամենաերիտասարդ հայը
732
Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ., 17:42
![]() 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը. այս մասին ասվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի ֆեյսբուքյան հրապարակման մեջ: Վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է երեք օր՝ մեկնարկը հուլիսի 29-ին: Թիմը բաղկացած է եղել 29 մասնակցից, որից 20-ը՝ 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ, 7 ծնող, 2 ուղեկցորդ։ «Ծանոթացեք, Վարդանն է։ Վարդանը 9 տարեկան է և այս տարի 01.08.2025թ. բարձրացել է Արարատ լեռը։ Այս պահին ամենափոքր հայ «լեռնագնացն» է, ով բարձրացել է Արարատը»,– ասված է հրապարակման մեջ։ Աղբյուրը` «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ |

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները (լուսանկար)
22211.11.2026, 22:36
Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
19906.11.2026, 16:24
Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
70930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
26126.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
32625.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
25024.10.2026, 14:00
