Հայ Առաքելական Եկեղեցուն և Սամվել Կարապետյանին աջակցելու համար ետ է կանչվել Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսը
![]() Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը հետ է կանչվում Եկատերինբուրգից։ URA.RU-ի փոխանցմամբ՝ պատճառը նրա անհամաձայնությունն էր Հայ Առաքելական Եկեղեցու հարցում երկրի ղեկավարության դիրքորոշման հետ և ռուսաստանցի բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն, ով աջակցում էր Հայ Առաքելական եկեղեցուն։ Սպարտակյանը, թղթակցի հետ զրույցում միայն նշել է, որ ապրել է և շարունակելու է ապրել Եկատերինբուրգում։ Եվ խոստացել է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար, նույնիսկ՝ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի։ «Ես անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն»,- հավելել է Սպարտակյանը։ Պատասխանելով իր դիրքորոշմանը, որը վերաբերում էր Կարապետյանի ձերբակալությանը, նա պատասխանել է, որ բոլոր հայերի նման, շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և ստեղծագործել։ Նարեկ Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում և ավարտել է Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը: Նա անցել է ինտերնատուրա Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում: Դարձել է պատվավոր հյուպատոս 2018 թվականին, երբ 28 տարեկան էր: Սկզբում նրա հյուպատոսական շրջանը ներառում էր միայն Սվերդլովսկի մարզը, սակայն ավելի ուշ այն ընդգրկեց նաև Պերմի և Չելյաբինսկի մարզերը: |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
