«Ահաբեկչության նախապատրաստության վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է»․ ՔԿ
![]() ՀՀ ՔԿ-ն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ: Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։ Նախաքննությունը շարունակվում է»: ![]() ![]() |

«Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու»․ Վահե Լոռենց
11902:06
«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
12401:12
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է հրապարակել
10301:02
Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
12700:36
«Իրական Հայաստանում ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան դուրս չի քաշել անձամբ Փաշինյանը»․ Ռուբեն Մխիթարյան
12300:06
«Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք»․ Հայր Ասողիկ
113Երեկ, 23:42


