Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Երևանում շինաշխատանքների ժամանակ գազատար է վնասվել

227
Կիրակի, 29 հունիսի, 2025 թ., 01:12
Երևանում շինաշխատանքների ժամանակ գազատար է վնասվել

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 28-ին ժամը 22։40-ից դադարեցվել է Դեմիրճյան, Սարմենի, Զարուբյան, Ֆրիկի փողոցների, Ալիխանյան փակուղու, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից 30 շենքերի, Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի, Թամանյան փողոցի թիվ 3, 5 շենքերի, Սարյան փողոցի թիվ 2-ից 18 (զույգ համարները) շենքերի, Լեռ Կամսար, Սիլվա Կապուտիկյան, Լեմկինի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։