Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ձեր բերած նախագիծը որակում եմ պոպուլիստական». Արշակ Սարգսյան

226
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 12:06
«Ձեր բերած նախագիծը որակում եմ պոպուլիստական». Արշակ Սարգսյան

«Ձեր բերած նախագիծը որակում եմ պոպուլիստական, նախընտրական փուլի քարոզարշավի միջոց, նորից նախկին-ներկա թեզի համար եք սա ստեղծում»,- ՔՊ-ի ներկայացրած «1991-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025-ը Երևանի նախկին թաղային համայնքներին ու Երևան համայնքին պատկանած դպրոցների ու մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանը: «Արդյոք մանկապարտեզների հետ կապված դրվագներ չգիտեիք, դիմեիք, ամբողջ պետական ապարատը ձեզնով եք արել՝ դատական համակարգ, քննչական մարմին, դատախազություն»,- հավելեց նա:

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ