«Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան
![]() Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում ապրիլի 27-ին մահվան ողբերգական դեպքի մասին ՄԱՄՈՒԼ.am-ի հրապարակումից հետո քաղաքացիների ահազանգերը խմբագրություն չեն դադարում։ Ներկայացնում ենք զրույցի ամբողջական սղագրությունը։ «Եղբայրս 27 տարեկան էր։ Պետք է սրտի կլապանը փոխեին։ Առաջին վիրահատությունը կատարել էր Հրայրը։ Ե՛վ վիրահատությունը, և՛ հետվիրահատական շրջանը եղբայրս շատ լավ էր անցել՝ առանց որևէ խնդրի։ Մեզ ուղղորդեցին էդ Գագիկ Հեբոյանի մոտ։ Ժամեր անց, երևի մեկին-երկուսին, հիվանդանոցից զանգահարում են մեզ և ասում. «Ձեր եղբայրը շատ վատ ա․․․, կտրուկ վատացել ա․․․ շտապ եկեք հիվանդանոց»։ Թե իրականում ինչ էր պատահել, ինչ սխալ էին կատարել բժիշկները, որևէ բացատրություն մեզ չտրվեց։ Եղբորս կինը հղի էր, սպասում էին երրորդ երեխային և մահվանից 25 օր անց ծնվեց եղբորս երրորդ երեխան։ Հասկանալով, որ որևէ մեկը չի պատժվելու և հսկայական ծախսեր պետք է անենք ոստիկանական ձևական քաշքշուկների վրա, այն դեպքում, երբ եղբորս կինը և երեք անչափահաս երեխաները մնացել են առանց հայրիկի, որոշեցինք չծախսել գումարը, այլ հոգանք եղբորս ընտանիքի հոգսերը»։
Տեղեկացնում ենք, որ խմբագրությունն անդադար ահազանգեր է ստանում նույն ԲԿ-ում և բժիշկների մասնակցությամբ ողբերգական միջադեպերի մասին։ Ահազանգերն ուսումնասիրության փուլում են և պարբերաբար կներկայացնենք հանրությանը։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է ութ հոդված՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում», 6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ![]() |

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
14324.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
66923.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
20322.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
13521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
19520.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
16620.08.2026, 00:06

