Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին
![]() Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նորք Մարաշ ԲԿ-ում քաղաքացու տանջալից ու ողբերգական մահից հետո, քաղաքացիներն ահազանգում, տեսանյութեր և ձայնագրություններ են ուղարկում խմբագրություն։ Հանրությանն ենք ներկայացնում քաղաքացիների ուղարկած սկանդալային մի տեսանյութ (ԲԿ-ի 1-ին հարկ, դուպլեքս բաժնի ընդունարան-սպասասրահ և վիրակապարան), թե ինչպես են Նորք-Մարաշ սրտաբանական ԲԿ-ում Հիպոկրատի երդում տված «բժիշկները», իրենց վիրահատած բուժառուի հետվիրահատական ցավերին ի պատասխան, կոպիտ բառապաշարով հորդորում՝ «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում» (ներկայացնում ենք նաև տեսագրության սղագրությունը)։ Բուժառու - ես ասում եմ ձեզ, հայերեն, բերնեբերան ասում եմ՝ ձեռ մի տվեք վերքիս, մեռնում եմ։ Բժիշկ - դե ուրեմը մի եկեք ստեղ։ Բուժառու - էն գլխից ես սխալ հիվանդանոց մտա, խի՞ եկա էս անտեր հիվանդանոց, ես գիտեի, որ էս հիվանդանոց պտի չգայի։ Բժիշկ - սա լինի քո վերջին այցը, վիրակապությունը դնում ենք, գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում։
Այս ԲԿ-ի և բուժանձնակազմի գործողություններին վերաբերող այլ տեսա-ձայնագրություններ խմբագրությունը կհրապարակի նաև առաջիկայում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե Դուք (Ձեր հարազատները) ևս տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ Նորք Մարաշ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության լրահավաք հեռախոսահամարին (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ նյութեր) [email protected] լրահավաք հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։ Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։
Հիշեցնենք, որ ՄԱՄՈՒԼ․am լրատվականն անդրադարձել էր՝ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ ներկայացված հաղորդմանը, համաձայն որի՝ «սրտի բաց վիրահատությունից հետո լիարժեք ապաքինված քաղաքացին մահացել է բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով», որի մասով հարուցվել է քրեական գործ։ Խմբագրությունն անդրադարձել է այս միջադեպին հետևյալ հոդվածներում՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,
|

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12

