«Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին
![]() Ի պատասխան ՄԱՄՈՒԼ․am-ի հարցման, ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են․ «(...) հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում 2025 թվականի մայիսի 20-ին քաղաքացու մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին հաղորդում է ներկայացվել Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի (սրտային վիրաբույժ), Քրիստինե Պողոսյանի (սրտաբան), Հովհաննես Ավդալյանի (կրտսեր սրտային վիրաբույժ), Գագիկ Հապետյանի (կրտսեր սրտային վիրաբույժ), Էդուարդ Պետրոսյանի (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար), Արա Անանյանի (վիրաբուժական պացիենտների պատասխանատու բժիշկ) դեմ։
Խմբագրությունն անդրադարձել է այս միջադեպին՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,
Խմբագրությունը հարցումներ է հղել նաև ՀՀ Առողջապահության նախարարությանն ու Դատախազություն, և պատասխաններն ստանալուն պես կանդրադառնանք նաև դրանց։
Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ հրապարակումներից հետո, քաղաքացիներն ահազանգել և խմբագրություն են ուղարկել մի շարք տեսա և ձայնագրություններ՝ վերոնշյալ բժիշկների գործողությունների և բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպերի արձանագրումներով, որոնց կանդրադառնանք առաջիկա օրերին։ ![]() |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12

