Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում
![]() Երեկ ՄԱՄՈՒԼ․am-ն անդրադարձել էր ողբերգական միջադեպի, երբ, համաձայն Դատախազությանն ուղղված հաղորդման, «Նորք Մարաշ ԲԿ-ում բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով, վիրահատությունից օրեր անց, արագ ապաքինվող քաղաքացի է մահացել»։ Ընդ որում, հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են միջադեպի մասնակից բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի գործողությունները։ Որքան էլ որ տարօրինակ է, բայց նաև սպասելի, մահացած քաղաքացու ընտանիքի անդամները հայտնեցին, որ բժիշկներից որևէ մեկը մահացած քաղաքացու ընտանիքից կամ հարազատներից որևէ անդամի հետ կապ չի՛ հաստատել, չի՛ ցավակցել։ Պաշտոնական ցավակցություն չի հայտնել նաև Նորք Մարաշ ԲԿ-ն (խմբագրությունն ուսումնասիրել է ԲԿ-ի պաշտոնական կայքը, սոցցանցերի էջերը)։ Փաստացի, եթե չլիներ խմբագրության անդրադարձը ողբերգական այս միջադեպին, Նորք Մարաշ ԲԿ-ն «ցավակցական» որևէ խոսք մահացած քաղաքացու հարազատներին չէր էլ գրի։ Ավելին։ Մահացած քաղաքացու ընտանիքից տեղեկացանք, որ նամակ է ուղարկվել Նորք Մարաշ ԲԿ-ին, որտեղ կոնկրետ պահանջ է ներկայացվել հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, սակայն, որևէ արձագանք ԲԿ տնօրինության կողմից չի հետևել, անգամ ցավակցություն չի հայտնվել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր։
Հարգելի՛ ընթերցող, Տեղեկացնում ենք, որ ողբերգական այս միջադեպի մասին նյութի հրապարակումից հետո, խմբագրությունը ստացել է բազմաթիվ զանգեր, նամակներ՝ Նորք Մարաշ ԲԿ-ի, վերոնշյալ բժիշկների, բուժանձնակազմի և վարչական աշխատակիցների գործողությունների, կամ անգործության հետևանքով տեղի ունեցած ողբերգական նմանատիպ դեպքերի մասին։ Քաղաքացիները խմբագրություն են ուղարկել են նաև նյութում նշված բժիշկների և ԲԿ-ի վարչական մի շարք աշխատակիցների գործողությունները պատկերող տեսա և ձայնագրված նյութեր, որոնցում արձանագրված են վերջինների ոչ մասնագիտական վարքագծային պահվածքի դրվագներ։ Խմբագրությունը սկսել է լրագրողական հետաքննություն՝ Նորք Մարաշ ԲԿ-ի և բուժանձնակազմի գործողությունների վերաբերյալ (ինչպես նաև այլ աշխատակիցների), և սումնասիրություններից հետո հանդես կգա հրապարակումներով։
Իսկ արդեն հրապարակված միջադեպի մասով, խմբագրությունը հարցումներ է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե ու գործի ընթացքի մասին կլինեն նոր հրապարակումներ։ |

ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց
120Երեկ, 14:30
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 500 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի սխեման (տեսանյութ)
135Երեկ, 10:48
«Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին»․ Անուշ Պողոսյան
124Երեկ, 03:06
«ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն». ՀՎԿԱԿ
13815.12.2025, 18:54
«Զինծառայողների և փրկարարների ապահովագրավճարի ֆինանսական բեռը պետությունը չի հոգալու»․ Ծաղիկ Վարդանյան
15114.12.2025, 03:06
««Հայրենասերներին» առաջարկում եմ այլ հետաքրքրություն գտնել». Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
17413.12.2025, 17:06

