Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ
![]() Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում տեղի ունեցած առեղծվածային և ողբերգական մահերի, բուժանձնակազմի՝ բժշկական էթիկայից դուրս վարքագիծը մերկացնող տեսանյութերի և ձայնագրությունների հրապարակումներից հետո, ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը հայցադիմում է ներկայացրել խմբագրության դեմ։ Վերջինիս անհանգստացրել է, որ խմբագրությունը քաղաքացիների ահազանգերով հավաքագրել և հրապարակել է իր ղեկավարած ԲԿ-ում տեղի ունեցող ողբերգական միջադեպերի իրական պատմությունների մանրամասները։ Հատկանշական է, որ այս անձի ղեկավարման տարիներին, Նորք Մարաշ ԲԿ-ն իրականացրել է կասկածելի գործարքներ, խախտումներ և 2022 թվականից անցնում է քրեական մի քանի գործերով․
Հետք լրատվականի բացահայտումներից տեղեկանում ենք նաև, որ հարուցվել է 2 քրեական գործ։ Ավելին, ԲԿ-ում բացահայտումներ է կատարել նաև ՊՎԾ-ն։ Հետաքրքիր է, որ ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը վերոնշյալ բացահայտումների մասին հրապարակումները զրպարտություն չի համարել և չի բողոքարկել դրանք։ Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ ՄԱՄՈՒԼ.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ նշված դեպքերի մասով հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։ Խմբագրությունը սկսել է հետաքննել վերոնշյալ գործերը և նոր հարցումներ է ուղղել Դատախազություն, Քննչական կոմիտե, Երևանի քաղաքապետարան և առաջիկայում կներկայացնենք դրանք հերթականությամբ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ անձի, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։ Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12

