«Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում
![]() Նորք Մարաշ ԲԿ-ում ապրիլի 27-ին քաղաքացու ողբերգական մահվան մասին ՄԱՄՈՒԼ․am-ի հրապարակումից հետո, խմբագրությունը շարունակում է ստանալ ահազանգեր՝ նույն ԲԿ-ում մահվան և այլ միջադեպերի մասին։ Ավելին, «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան հրապարակումից հետո, խմբագրությունը ստացել է ձայնագրություն, որում բուժքույրը հարցնում է․ «․․․ բա հիմա ինչ անենք, ոչի՞նչ, որ մի երկու օր հետո անենք էդ ստենդը», իսկ սրտաբան Քրիստինե Պողոսյանը պատասխանում է, «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք, կամ կանչեք ասեք թող սպասի»։ Հատկանշական է, որ Քրիստինե Պողոսյանը մահացած քաղաքացիների սրտաբանն է եղել և հենց ինքն է ուղղորդել երկու քաղաքացիներին վիրահատության՝ Գագիկ Հեբոյանի մոտ։ Ընդ որում, Մհեր Խալաթյանը կնոջ մահվան մեջ մեղադրում է հենց այս երկուսին՝ Գագիկ Հեբոյանին և Քրիստինե Պողոսյանին։ Ներկայացնում ենք զրույցի բառացի սղագրությունն ու ձայնագրությունը։ Քրիստինե Պողոսյան - Մար ջան, էլ ո՞վ ունենք։ Մարինե (բուժքույր) - էս որ անցյալում է գրած, կարողա՞ դուք եք ասել, խի՞ա անցյալում գրած։ Նազարյաննա, չէ՞։ Քրիստինե Պողոսյան - ոչ, Նազարյանի ստենդնա ինքը։ Ես բերանացի ասել եմ բոլորին։ Մարինե (բուժքույր) - բա ինչի՞ա անցյալ գրած։ Հաստատ դուք չեք ասել, չէ՞։ Քրիստինե Պողոսյան - չեմ կարա ասեմ։ Ես դաժէ էդ պահին Արամ Ռազմիկվիչին եմ զանգել, պայմանավորվել։ Մարինե (բուժքույր) - բա հիմա ինչ անենք, ոչի՞նչ որ մի երկու օր հետո անենք էդ ստենդը։ Քրիստինե Պողոսյան - դե պրոբլեմատիկ մարդիկ են։ Եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք։ Կամ էլ կանչեք, Արամ Ռազմիկվիչին էլ, ասեք թող սպասի։
Հրավիրում ենք իրավապահ և պատկան մարմինների ուշադրությունը։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է վեց հոդված՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում», 6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ |

«Առողջապահության ապահովագրման նոր համակարգի բյուջեն երկու շաբաթ առաջ սպառվել է, փողը կերել-պրծել են». Արթուր Դանիելյան
17300:06
«Հայաստանը շարունակում է մնալ սրտանոթային հիվանդություններից մահացության առաջատար երկրների շարքում»․ Անուշ Պողոսյան
17801.06.2026, 15:18
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
18225.05.2026, 19:18
«Տարվա կեսին չհասած՝ դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել»»․ Անուշ Պողոսյան
18025.05.2026, 13:24
Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի․ «Հրապարակ»
18323.05.2026, 09:12
«Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ունի որոշակի վտանգներ»․ ՀՀ ԱՆ
20421.05.2026, 00:30
