Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ ՀՀ վերաքննիչ դատարանը կա՛մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը և նրան կարդարացնի, կա՛մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, և չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։ Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով՝ ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից: Սակայն փորձերն անցան ապարդյուն, եւ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա: Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից և նոր պաշտպանի է ներգրավել։ |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
