Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք

249
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 00:36
«Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք

«Ֆակտոր»-ը դիմել էր վարչապետի աշխատակազմ և «Կրթվելը նորաձև է» արշավի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել:

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ միջոցառման համար ծախսերն իրականացվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակում:

«Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված է գրավոր պատասխանում: