Լավրովը և ԱՄԷ-ի փոխվարչապետը մտահոգություն են հայտնել Իրանի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ
![]() Հունիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։ Այաս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Միաժամանակ, նախարարները խիստ մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների խախտմամբ ձեռնարկված ռազմական գործողության կապակցությամբ և հանդես են եկել տարածաշրջանում լարվածության արագ թուլացման օգտին։ Այս համատեքստում հատկապես ընդգծվել է դիմակայությունը բանակցային հուն տեղափոխելու կարևորությունը։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են շարունակել շփումները՝ հաստատելով Մոսկվայի և Աբու Դաբիի պատրաստակամությունը՝ աջակցելու Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ուղղությամբ առաջադիմական շարժման համար պայմաններ ստեղծելու ջանքերին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
