«Ինչո՞ւ է վարչախումբը թեժացնում իր հարձակումը Հայոց եկեղեցու վրա»․ «ՀայաՔվե»
![]() «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Ինչո՞ւ է վարչախումբը թեժացնում իր հարձակումը Հայոց եկեղեցու վրա։ •Այժմ Հայոց եկեղեցին մնացել է ժողովրդի համակրանքը վայելող, բարձր վարկանիշ ունեցող այն ազգային հաստատությունը, որը դիմադրում է Հայաստանի կապիտուլյացիային, մի ընթացք, որը չի բխում Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի շահերից։ Հայոց եկեղեցին ամուր կանգնած է Արցախի, արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հարցերը միջազգային քննարկումների օրակարգ բերելու դիրքերում։ Սա խիստ վտանգավոր է Ալիևի համար, որն ուզում է, որ գերեզմանվի, փակվի Արցախի հարցն ընդհանրապես։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի համար է խիստ անցանկալի օրակարգ, որովհետև նրան իշխանության պահելու և աջակցելու հարցերում թուրք-ադրբեջանական տանդեմի կարևորագույն նախապայմաններից մեկն Արցախի հարցը մեկընդմիշտ փակելն է»։ Աղբյուրը` ՀայաՔվե |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
