«Փաշինյանին հոգեկան հիվանդի բնորոշում տալը կնշանակի արդարացնել իր անթույլատրելի գործողությունները»․ Տեր Տիգրան քահանա Բադիրյան
![]() «Հստակ է, որ ո՛չ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, ո՛չ նրա խոսափողների խնդիրը բնավ բարեպաշտությունը և քրիստոնեական կյանքը չէ։ Քրիստոնեական կյանքը, հոգևոր ընթացքն ու ճանապարհը ինքնամաքրման ճանապարհ են և ոչ թե մեղադրանքների»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաների թիրախավորմանը և հնչեցրած մեղադրանքներին՝ այս տեսակետը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական գրասենյակի գործավար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։ Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն Հայ եկեղեցու հետևորդ համարելուց առաջ նախ հավատաքննություն պետք է անցնի։ Հոգևոր սպասավորի դիտարկմամբ՝ Փաշինյանի գիտելիքները բարեպաշտության մասին կասկածներ են առաջացնում․ «Նա ճի՞շտ է համարում, բարեպաշտությո՞ւն է ստախոսությունը, հայհոյախոսությունը, զրպարտությունը․․․ Ընդդիմախոսներին լռեցնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառնելը»։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «մեսիականության» մարմաջ ունի՞, պատասխանեց․ «Փաշինյանին հոգեկան հիվանդի բնորոշում տալը կնշանակի արդարացնել իր անթույլատրելի գործողությունները․․․ Բայց կան մարդիկ, ովքեր հակված են իրենց մեսիա կարծելու և հոգեբուժարանում առանձնացված բաժին կա «մեսիաների» համար, և կա «մեսիականության սինդրոմ»։ Քահանայի կարծիքով՝ Փաշինյանը քողարկված նպատակ ունի. «Դա Եկեղեցու միասնությունը, ազդեցությունը պառակտելն ու ջլատելն է և Ադրբեջանի հանձնարարությունը կատարելը, իսկ Ադրբեջանի հանձնարարությունը Հայաստանի մոնոէթնիկ ներուժը ջարդելն է»։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
