«Փաշինյանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն մեծ հարված է սպասվում դրսից». Արամ Մանուկյան
![]() «Նիկոլ Փաշինյանն իր կոպիտ սխալի արդյունքում հայությանը համախմբեց Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու շուրջ։ Փաշինյանն իր սխալների արդյունքում համախմբեց նաև Սփյուռքը, հետևապես, այժմ ստեղծվում է մի լուրջ բևեռ, որը կարող է հանուն եկեղեցու և պետության դեպքերի զարգացումը տանել երկու սցենարով. կա՛մ գնալ իրավիճակի սրման, կա՛մ գնալ հանդուրժողականության տարածման, ինչը, սակայն, Փաշինյանը թույլ չի տա»,- «168»-ի եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս պայքարը ոչ թե անձի (Վեհափառի), այլ եկեղեցու դեմ է։ «Փաշինյանի մոտեցումներն ամենևին էլ չեն բխում անկեղծ մտահոգություններից։ Չկա մի այնպիսի վիճակ, որ արժեր հանուն դրա գնալ երկրի ներսում ներքին խժդժությունների։ Իմ համոզմամբ՝ Փաշինյանը դա անում է, որովհետև կան մի շարք դրդապատճառներ»,- ասաց Մանուկյանը՝ թվելով մի քանի պատճառներ. «Շատերն են եզրակացության եկել, որ եթե Փաշինյանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն մեծ հարված է պետք սպասել դրսից, մարտահրավերներ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնուրույնությանը, սուվերենությանը: Հաջորդ պատճառը հասարակության մեջ հիասթափություն առաջացնելու նպատակն է, որը ներքին վերահսկողության համար լավ միջոց է»: Մանուկյանի համոզմամբ՝ Փաշինյանին պետք է հուսահատ Հայաստան, ինչը նպաստավոր վիճակ է 2026-ի ընտրությունների համար: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
