Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Օդում կախված հարց կա, որին անհրաժեշտ է պատասխանել». Անահիտ Ավանեսյան

272
Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 20:54
«Օդում կախված հարց կա, որին անհրաժեշտ է պատասխանել». Անահիտ Ավանեսյան

«Վարչապետը Եկեղեցուն չի թիրախավորել: Նա կոնկրետ հարցեր է ուղղել, և ակնկալում ենք պատասխան Վեհափառից»,- լրագրողնրի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Փարիսեցիությունը լավ բան չէ, մենք առավել բարձր ստանդարտներ ունենք՝ դիտելու մեր հոգևոր առաջնորդին: Եվ եթե կա հիմնարար կանոններից մեկի խախտման բարձրաձայնում, ապա դրան պետք է լինի նաև կոնկրետ դիրքորոշում»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ օդում կախված հարց կա, որին անհրաժեշտ է պատասխանել, և այդ պատասխանից հետո ամեն մեկը իր դիրքորոշումը կձևավորի:

«Օդում կախված հարց կա, որին անհրաժեշտ է պատասխանել». Անահիտ Ավանեսյան