«Եղվարդում մի ամիս է` նորմալ ջուր չկա»․ Նիկոլայ Թորոսյան
![]() Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղվարդում մի ամիս է նորմալ ջուր չկա, տրանսպորտի թանկացումից հետո համակարգը կանգնել է ֆինանսական մեծ խնդիրների առջև, Միկոյան 64-ի բնակիչները դուռ չմնաց՝ չծեծեն տների հարցով, նորակառույցների տասնյակ հազարավոր գնորդներ գլուխը չգիտեն որ պատով տան խախտումների ու ուշացումների ձեռը, ալկոհոլ արտահանողներին Վրաստանում ծով խնդիրներ են ստեղծել, դա շղթայական կարա խփի խաղողագործներին արդեն էս մթերման սեզոնին, Պռոշյանն ու Քասախն առանց նորմալ տրանսպորտ մնալու ռիսկի առաջ են։ Էդ ամենն իշխանության ուշադրության կենտրոնում չի, իսկ կաթողիկոսը կենտրոնում ա։ Ու շատ արդար է, որովհետև բոլոր սոցիալական թեմաներով տուժողներն իրենց սրբազան պարտքն են համարում առաջին հերթին հայտարարել, որ իրանց ակցիան քաղաքական չի։ «Դե որ քաղաքական չի,-ասում ա քաղգործիչը,- ուրեմն ապրեք առանց ջուր, առանց սեփականու վկայականի, ու առանց փող»։ Սա միանգամայն նորմալ է, որովհետև իրանք դինոզավրի պես են՝ մի ուղեղ գլխում ա, մյուսը՝ քամակում, երկրորդ ուղեղը կատարում ա միայն մի ֆունկցիա, եթե պոչը կծում կամ տրորում են, փոխանցում ա սիգնալ գլխուղեղին, որ գործել ա պետք։ Քանի որ քաղգործչի պոչը չեք տրորում, ինքը չի շարժվում, ու զբաղվում ա ինչո՞վ. կաթողիկոսով»։ Աղբյուրը` Նիկոլայ Թորոսյան |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
