«Դատարանը հաստատել է՝ 2025-ի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր»․ Սամվել Հակոբյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․ «Հարգելի երևանցիներ, ինչպես արդեն տեղյակ եք, մենք հաղթել ենք քաղաքապետարանի դեմ մեր ներկայացրած դատական գործը՝ 2024թ. կայանատեղիների սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Սակայն քաղաքային իշխանությունը, իր սխալը ընդունելու և անպատասխանատու որոշման հետևանքները կրելու փոխարեն, փորձում է օգտագործել օրենքի տեխնիկական հնարավորությունները՝ բողոքարկելով դատարանի որոշումը և պարզապես հետաձգելով դրա իրավական ուժ ստանալը։ Ինչպես գիտեք, մենք նույն հարցով դիմել էինք դատարան նաև 2025 թվականի սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Եվ այսօր մեծ ուրախությամբ և հպարտությամբ հայտարարում ենք, որ մենք նաև այդ գործով ենք հաղթանակ տարել։ Դատարանը հաստատել է՝ 2025 թվականի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր»։ Աղբյուրը` Սամվել Հակոբյան |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
