«Աննա՛, էն «կրթյալների» բառարանդ բացի ու սրանց մի երկու քաղցր խոսք ասա»․ Հռիփսիմե Առաքելյան
![]() Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննա՛, ես հասկացա, որ միակ մարդը մեր երկրում, որ կրթող է և չկրթվողների պորտը մի այլ կարգի տեղը դնող է, ԴՈՒ ես, որոշեցի դիմեմ քեզ: Հասկացա, որ իրական կրթող մեր երկրում մենակ դու ես մնացել, քանի որ կրթական, գիտական և ակադեմիական շրջանականերից ոչ ոք քեզ բան չի ասում (սաստում) այդ «սուրբ» գործով զբաղվելու համար, ինձ մնում էր համակերպվել այդ դառը իրականության հետ, որ Հայաստանի կոնստանտ ԿԻՐԹԸ դու ես: Հիմա տես, էս երկուսը հայտարարել են, որ Հայաստանը «արևմտյան ադրբեջան» է ու 300 հազար ադրբեջանցի պիտի գա իրենց պատմական հայրենիքում ապրի: Էս երկուսից էն չալմայավորը ավելի հեռուն է գնացել, ասում է՝ հայը որն ա, քրիստոնյան որն ա, դրանք սաղին խաբել են, իբր առաջին քրիստոնյա ժողովուրդն են, պետությունն են, Սուրբ Էջմիածինն էլ քրիստոնեական բնօրրան չի, ասում ա սաղ սուտ ա՝ Էջմիածինն էլ ա ադրբեջան: Հիմա քեզ խնդրանք ունեմ. ես հասկանում եմ, որ դու սենց մանր-մունր դեմքերով չես զբաղվում, բայց քեզ ստիպի, կենտրոնացի, էն «կրթյալների» բառարանդ բացի ու սրանց մի երկու քաղցր խոսք ասա: Հիմա էս փաշազադեն՝ ոջիլ, տգետ, տխմար, գեղցի, թե՞ էշ ա: Խնդրում եմ մի հատ քո կիրթ, առանց ակցենտ, քաղաքաբնակին բնորոշ բառապաշարովդ սրանց տեղը ցույց տուր, դե դավայ, քեզ տեսնեմ»։ Աղբյուրը` Հռիփսիմե Առաքելյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
