Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
![]() Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուբիոն ընդգծել է Վաշինգթոնի պատրաստակամությունը՝ շարունակել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նա ողջունել է ռազմագերիների փոխանակման և հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների ներկայացման վերաբերյալ կողմերի համաձայնությունը։ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումների շարունակման վերաբերյալ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը, իր հերթին, հայտնել է, որ Ռուբիոն ողջունել է գերիների փոխանակման համաձայնագիրը և «փոխանցել նախագահ Թրամփի՝ անհապաղ հրադադարի և բռնության դադարեցման վերաբերյալ հստակ ուղերձը»: Հիշեցնենք՝ մայիսի 17-ին Ստամբուլում կայացել էին ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների ուղիղ բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր հրադադարի իր տեսլականը հետագա քննարկման համար: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
