«Թուրքիան ջանքեր կգործադրի Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու համար»․ Էրդողան
![]() Անկարան մտադիր է որպես միջնորդ անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու համար, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կողմերի միջև երկխոսության ուղիները բաց մնան և բանակցությունները շարունակվեն», - TASS-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը։ Նա հայտարարել է, որ անհնար է ռազմական ճանապարհով վերջ դնել ուկրաինական հակամարտությանը և թուրքական կողմի ամենամեծ ցանկությունն է, որպեսզի վերջնական արդյունքի հասնեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի ընթացքում կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։ Ռուսաստանը և Ուկրաինան նաև նախատեսում են փոխանակել հրադադարի պայմանների ցանկերը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
