«Պուտինի և Զելենսկիի հանդիպումը հնարավոր է որոշակի համաձայնության դեպքում». Պեսկով
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հնարավոր է, եթե երկրների բանակցային պատվիրակությունները որոշակի համաձայնությունների հասնեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նման հանդիպումը, երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում, այդ պատվիրակությունների միջև որոշակի համաձայնությունների հասնելուց հետո, հնարավոր է։ «Մենք դա հնարավոր ենք համարում», - ասել է Պեսկովը։ Նա չի ասել, թե ինչ համաձայնությունների մասին է խոսքը։ Նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանը կպատրաստի և ուկրաինական կողմին կուղարկի հրադադարի պայմանների ցանկ։ Նա չի բացահայտել ցուցակի մանրամասները և նշել է, որ բանակցությունները «պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
