«Հայտնի է՝ ինչ է Ռուսաստանը պահանջել Ուկրաինայից»․ Bloomberg
![]() Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը հրադադարի համար մի քանի պայմաններ է առաջ քաշել։ Bloomberg-ի տվյալներով՝ Մոսկվան Կիևից պահանջում է հետևյալը. • Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Իր տարածքում չպետք է լինեն օտարերկրյա զորքեր կամ զանգվածային ոչնչացման զենքեր։ • Հրաժարվել Ռուսաստանից պատերազմական փոխհատուցման պահանջից։ • Ղրիմը, ինչպես նաև Մոսկվայի կողմից մասամբ օկուպացված շրջանները պետք է միջազգային մակարդակով ճանաչվեն որպես ռուսական։ • Ուկրաինան ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը այս տարածքներից։ Ինչպես նշում է Bloomberg-ը, այս բոլոր պահանջները հակասում են ԱՄՆ պայմաններին։ Բացի այդ, մի քանի եվրոպացի պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով հրատարակությանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահից վճռական գործողություններ են ակնկալում և հույս ունեն, որ այս շաբաթվա իրադարձությունները Թրամփին ցույց կտան, որ Մոսկվան լուրջ չի վերաբերվում բանակցություններին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
