«Ուկրաինան սպասում է Զելենսկու և Պուտինի շուտափույթ հանդիպմանը»․ Կիսլիցա
545
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 22:14
![]() Ուկրաինան սպասում է Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուտափույթ հանդիպումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլիցան։ Նա նշել է, որ այսօրվա բանակցությունների հաջողությունը դեռ պետք է ամրապնդվի, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի։ «Այս փուլում մենք չպետք է թուլանանք։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են լուծվել միայն առաջնորդների հանդիպման դեպքում»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են հրադադարի, գերիների՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման և Զելենսկու ու Պուտինի հանդիպման հնարավորության մասին հարցերը։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
