Ռուբիոն Ստամբուլում հանդիպում է անցկացնում Եվրոեռյակի երկրների հետ
976
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 16:04
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ստամբուլում հանդիպում է անցկացնում «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բանակցություններին ներկա էին Մեծ Բրիտանիայից Ջոնաթան Փաուելը, Գերմանիայից Գյունտեր Սաուտերը և Ֆրանսիայից Էմանուալ Բոնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգը նույնպես ներկա էր բանակցություններին։ Քննարկումների առանցքում Իրանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոլմաբահչեի նախագահական նստավայրում մասնակցել է Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
