«Ինչո՞ւ պետք է Պուտինը գնար Ստամբուլ․ եթե ես այնտեղ չեմ լինելու»․ Թրամփ
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չմեկնեց Ստամբուլ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնտեղ չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թրամփն ինքը։ «Ինչո՞ւ պետք է նա գնար, եթե ես այնտեղ չեմ լինելու», - Դոհայում հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ, իր կարծիքով, քիչ հավանական է, որ Պուտինը կգնա Ստամբուլ, իսկ Թրամփը՝ ոչ։ Հիշեցնենք, որ Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները՝ Ստամբուլում մայիսի 15-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Բանակցություններում ՌԴ-ն ներկայացնում է Վլադիմիր Մեդինսկու (նա ներկայացրել էր Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններում 2022 թվականին) գլխավորած պատվիրակությունը, որը Ստամբուլ է ժամանել մայիսի 15-ի առավոտյան։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
