Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմը
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ-ն ներկայացնող պատվիրակության կազմը։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կողմից։ Բանակցային խմբի կազմում կլինեն Վլադիմիր Մեդինսկին՝ Ռուսաստանի նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար), Միխայիլ Գալուզինը՝ ԱԳ փոխնախարար, Իգոր Կոստյուկովը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, Ալեքսանդր Ֆոմինը՝ Պաշտպանության փոխնախարար: Ուկրաինան դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը, սակայն, ըստ «Radio NV»-ի, երկիրը կներկայացնեն պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նախագահի դիվանագիտական խորհրդական Իգոր Ժովկվան և ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։ Զելենսկին արդեն մեկնել է Անկարա։ Ստամբուլում բանակցությունները նախատեսված են Թուրքիայի նախագահի աշխատակազմի աշխատանքային գրասենյակում՝ Երևանի ժամանակով ժամը 11․00-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն Անկարայում. ըստ երևույթին, Էրդողանը չի պլանավորում հանդիպել ռուսական պատվիրակության հետ։ Բանակցություններին կարող են մասնակցել նաև ԱՄՆ պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել Ուկրանայում հակամարտության կարգավորման շուրջ։ Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ նախագահը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինն անձամբ ներկա չլինի։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
