«Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Պուտինի հետ»․ Պոդոլյակ
![]() Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատասխանել է «The Breakfast Show»-ի հարցին, թե արդյո՞ք Զելենսկին մայիսի15-ին Ստամբուլում կհանդիպի ՌԴ այլ ներկայացուցիչների հետ, եթե Պուտինը չմեկնի։ «Ո՛չ, իհարկե՝ ոչ։ Դա պատշաճ ձևաչափ չէ։ Նախագահը չի կարող հանդիպել... Մենք հասկանում ենք Ռուսաստանում իշխանության կառուցվածքը։ Եվ պարզ է, որ նույնիսկ նախարարի պաշտոնական կարգավիճակ ունեցող մարդիկ հազիվ թե լիազորված լինեն որոշումներ կայացնել։ Միայն Պուտինը կարող է որոշումներ կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է Պոդոլյակը։ Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս Զելենսկին կկարողանա ուղիղ հանդիպում ունենալ Պուտինի հետ՝ հաշվի առնելով երկրում գործող ուղիղ բանակցությունների արգելքը, Պոդոլյակն ասել է․ «Կարծում եմ, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այս որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն։ Եվ եթե մենք ստորագրելու ենք իրավաբանորեն հաստատված որևէ փաստաթուղթ, կարծում եմ, որ իրավական ճշգրտումներ կկատարվեն... կընդունվեն իրավական անհրաժեշտ կարգավորումներ»։ Հիշեցնենք, որ Պուտինը նախկինում մերժել էր Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը։ Դրա փոխարեն նա առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ բանակցություններ անցկացնել։ Զելենսկին ընդունել էր առաջարկը և ասել, որ այդ օրն անձամբ կսպասի Պուտինին այնտեղ։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
