«Թուրքիան հարմար հարթակ է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների համար»․ Ռյուտե
![]() Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր»,- նշել է նա Թուրքիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ հավելով, որ Անկարայում կան քաղաքական գործիչներ, ովքեր կօգնեն այս բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնել։ «Այնպես որ Թուրքիան այստեղ կարևոր դերակատարում ունի», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ռուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր հաջողության վերաբերյալ։ «Տեսնենք՝ ինչ կպատահի առաջիկա օրերին։ Ես շարունակում եմ պահպանել զգուշավոր լավատեսություն, որ եթե Ռուսաստանը նույնպես ցանկանա,… ապա հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում որոշակի առաջընթաց հնարավոր է», – նշել է նա։ Հիշեցնենք, որ ռուսական և ուկրաինական պատվիրակություններն այսօր կհանդիպեն Ստամբուլում՝ կեսօրից հետո։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
