ՌԴ-Ուկրաինա բանակցությունները հետաձգվել են մինչև կեսօր
![]() Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն «ճաշից հետո», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 11,00-ին)։ Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախագահի նստավայրում՝ Դոլմաբահչե պալատում, որտեղ 2022 թվականին նույնպես բանակցություններ են անցկացվել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև։ Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ։ Կրեմլը երեկ երեկոյան հայտարարել էր, որ այն, ինչպես երեք տարի առաջ, կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մոսկվան կներկայացնեն նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
