«Իրանը պատրաստ է երբեք չարտադրել միջուկային զենք՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց»․ Խամենեիի խորհրդական
![]() Իրանը պատրաստ է երբեք միջուկային զենք չարտադրել, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Ալի Շամխանիին։ Շամխանին հեռուստաալիքին ասել է, որ Իրանը պատրաստ է պարտավորություն ստանձնել երբեք չարտադրել միջուկային զենք և ձերբազատվել իր բարձր հարստացված ուրանի պաշարներից, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենքի հումք, եթե ԱՄՆ-ն անհապաղ վերացնի Թեհրանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները։ Իրանական կողմը նաև պատրաստ է որպես գործարքի մաս համաձայնել, որ ուրանը հարստացվի միայն խաղաղ նպատակների համար անհրաժեշտ մակարդակով և միջազգային տեսուչներին թույլ տալ վերահսկել այս գործընթացը։ Հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է այսօր ստորագրել համաձայնագիրը, եթե իր պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ «այո»։ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են ապրիլից, արդեն տեղի են ունեցել չորս հանդիպում տարբեր վայրերում։ Վերջին փուլից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը կարող է սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը կամ դրա ծավալները, բայց լիովին չի հրաժարվի այդ տեխնոլոգիայից։ Նախորդ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել, այս համատեքստում Վաշինգթոնն ընդլայնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
