«Ուիթքոֆն ու Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին»․ #Reuters
944
Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ., 17:34
![]() ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել Ստամբուլում՝ մայիսի 15-ին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ Ուկրաինայի նախագահը Ստամբուլում պատրաստ է բանակցել միայն Պուտինի հետ։ Կրեմլը դեռ չի մանրամասնել՝ ով կներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին։ «Այդ մասին կհայտարարվի՝ հենց Պուտինը անհրաժեշտ համարի»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
