«Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել»․ Նարեկ Սարգսյան
![]() «Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը 2-ամյա Տիգրանի ընտանիքի հետ ամենօրյա կապի մեջ են, ցանկացած կասկածելի զանգ, տեղեկություն կամ իրենց կողմից առաջ քաշված որևէ վարկած միանգամից ներկայացվում է ոստիկանությանը և ստուգումներ են իրականացվում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Անդրադառնալով երկու օր առաջ Տիգրանի հոր ստացած զանգին՝ ՆԳՆ խոսնակը հայտնել է․ «Ոստիկանությունը անմիջապես պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել։ Դեպքը որևէ կապ չունի երեխայի կորչելու հետ։ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել»։ Նա խոսնակը նշել է նաև, որ Տիգրանի կորչելու վերաբերյալ ծնողների կողմից նշված ժամի դրությամբ այդ փողոցում եղած բոլոր անձինք, մեքենաները ստուգվել են և այս պահի դրությամբ հիմնական վարկածը շարունակում է մնալ գետը։ |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
