«Հիմնական խնդիրները 5 տարածաշրջանի հետ են կապված». Ուիթքոֆ
![]() Կիևի իշխանությունների կողմից տարածքներից հրաժարվելը, Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) օգտագործումը և Ուկրաինայի համար Դնեպրի ու Սև ծովի հասանելիությունը մնում են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական թեմաները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Կարծում եմ՝ մենք հիանալի աշխատանք ենք կատարել խնդիրների շրջանակը նեղացնելու հարցում։ Հիմնական խնդիրները հինգ տարածաշրջանների հետ են կապված։ Ռուսաստանը վերահսկողություն ունի այդ տարածաշրջաններից երկուսի նկատմամբ։ Ուկրաինացիները տարբեր չափով վերահսկողություն ունեն երեք այլ տարածաշրջանների նկատմամբ, ուստի խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես ենք գնահատում իրավիճակը. կա տարբերություն առաջնագծի, զորքերի տեղակայման և վարչական սահմանների միջև։ Մենք ոչ պաշտոնական քննարկումների մեջ ենք երկու կողմերի հետ»,- ասել է Ուիթքոֆը։ «Չեք կարող միջնորդ լինել և աշխատել լուծման ուղղությամբ, եթե չեք խոսում բոլոր կողմերի հետ»,- ասել է նա։ Ուիթքոֆի խոսքով՝ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն է, որ ուկրաինացիներին և ռուսներին նստեցնեն նույն սեղանի շուրջ։ «Նախագահ Թրամփը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին՝ ասելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, այլապես ԱՄՆ-ն կհեռանա»,- նշել է Ուիթքոֆը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
